Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի Հանրապետության տարածքի վրա կատարված հրթիռային հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի Հանրապետության տարածքի դեմ իրականացված և Գազիանթեպի երկնքում չեզոքացված հրթիռային հարձակումը։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար և անընդունելի են։ Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը։ Աջակցում ենք Թուրքիայի կառավարության կողմից իր բնակչության և տարածքի անվտանգությանն ուղղված ջանքերի ապահովմանը։ Ադրբեջանը կանգնած է Թուրքիայի կողքին», - ընդգծված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերն Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռ են խոցել Թուրքիայի օդային տարածքում։


