Քիչ առաջ Երևան քրեակատարողական հիմնարկից համաներմամբ ազատ է արձակվել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց Մարգար Օհանյանի եղբայր՝ Մուշեղ Օհանյանը:

«Շատ լավ է զգում իրեն, ամեն ինչ նորմալ է, թող մի քանի օր անցնի իր հետ էլ կխոսեք: Հիմա հարրազատների հետ է շփվում»,-իր խոսքում նշեց Մուշեղ Օհանյանը:

Հիշեցնենք, Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 2012թ. մայիսին՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համարՃՈ նախկին պետը նամակ-խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նամակի պատասխանը չէր ստացել: