Զրույցի ընթացքում շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների վրա։ Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները կարծիքների առարկայական և օգտակար փոխանակում են անցկացրել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Պուտինը մի շարք նկատառումներ է արել՝ ուղղված Իրանում հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Պուտինը դրական գնահատականներ է տվել անձամբ ԱՄՆ-ի և Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել։

Թրամփը կրկին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայում շուտափույթ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման հարցում։ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Վենեսուելայի թեման։ Պուտինն ու Թրամփը կանոնավոր շփման պատրաստակամություն են հայտնել։ ️Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ մեկ ժամ։