Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատաև Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 2.5:1.5 հաշվով հաղթեց Ֆաբիանո Կարուանային:
Այս արդյունքով Լևոն Արոնյանը դուրս եկավ գլխավոր եզրափակիչ։ Նրա մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որը կիսաեզրափակիչում հաղթել էր ամերիկահայ Սամուել Սեւյանին։
Եզրափակչի առաջին մրցախաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Երեւանի ժամանակով 21:30-ին:


