«Հրապարակի» տեղեկություններով՝ այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը: Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատել Հայաստանի պատվիրակի անունը. այն պարզ կդառնա առաջիկայում:

Ինչ վերաբերում է Սիմոնին, նա երգիչ ու պարող է: Արտիստը անցած տարի մասնակցել էր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և հաղթանակը զիջելով Պարգին (այժմ՝ Պարգև):

Սիմոնը հայտնի է նաև իր կենդանի ելույթներով, որոնք ուղեկցվում են պարային շոուներով: Անցած տարի նա մասնակցել է «Երկու աստղ» նախագծին, որտեղ նրա զուգընկերը պարուհի Սոնա Եսայանն էր:



