Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Սարդար Նայինին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից նույնիսկ մեկ լիտր նավթ արտահանել մինչև հետագա կարգադրության ստացումը՝ անկախ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ճնշումներից, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Պատերազմի ընթացքի և դրա ավարտի վերահսկողությունն այժմ Իրանի ձեռքում է: Տարածաշրջանի ելքը որոշում են Իրանի ուժերը, այլ ոչ թե ամերիկացիները», — ընդգծել է նա:
Ըստ Նաինիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանի զինված ուժերի հզորությունը «մոտենում է վախճանին», չեն համապատասխանում իրականությանը։
Ամերիկյան բոլոր նավերը, ներառյալ ռազմական և առևտրային նավերը, ստիպված են ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն պահպանել, որպեսզի պաշտպանվեն իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից:
Ամերիկյան զորքերը լքում են բազաները և տեղաշարժվում տարածաշրջանի քաղաքներով, իսկ իսրայելցի զինվորականները քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես քողարկում։
Նաինին նաև նշել է, որ իրանական հրթիռային հարվածների նվազման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Իրանի հրթիռներն է՛լ ավելի հզոր են դարձել, իսկ դրանց մարտագլխիկների քաշն արդեն գերազանցում է մեկ տոննան։
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, հակառակորդի զինամթերքի պաշարները մոտ են սպառվելուն, իսկ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ առանցքային ռազմական օբյեկտները վնասված են։ Նավթի գները սահմանափակելու ԱՄՆ փորձերը նա որակել է որպես ժամանակավոր և անարդյունավետ միջոցներ։


