Եթե Իրանը որևէ բան անի Հորմուզի նեղուցով նավթի հոսքը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները 20 անգամ ավելի ուժեղ կհարվածի դրան, քան մինչ այժմ հարվածել է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Ավելին, մենք կոչնչացնենք մեղմ թիրախները, ինչը գործնականում անհնար կդարձնի Իրանի համար երբևէ վերականգնել իրեն որպես ազգ։ Մահ, կրակ և զայրույթ կթափվի նրանց վրա։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նվերն է Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք մեծապես կախված են Հորմուզի նեղուցից։ Հուսով եմ, որ այս ժեստը կգնահատվի», - գրել է Թրամփը։


ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ «մտածում է» Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ստանձնելու մասին։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ բան կարող է անել» նեղուցի հետ և սպառնացել է Իրանին, եթե այն խոչընդոտի նավագնացությանը։

Թրամփը նաև հայտարարել է, որ նեղուցն այժմ բաց է, և որ նավերն անցնում են դրանով, բայց նշել է, որ ինքը դեռ «մտածում է դրա վրա վերահսկողությունը ստանձնելու մասին»։

Իր հերթին, Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցը գործնականում փակ է առևտրային նավագնացության համար փետրվարի 28-ից։