Մի քանի երիտասարդ կոմպոզիտորներ նամակ են նախաձեռնել, որի միջոցով ցանկանում են արտահայտել իրենց վերաբերմունքը Կոմպոզիտորների միությունում կատարվելիք իրադարձությունների և ստեղծված աղճատված մթնոլորտի մասին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսելով այս մասին երիտասարդ կոմպոզիտորներ Սերգեյ Ումրոյանը, Հովիկ Սարդարյանը և Էռնեստ Դուգլարյանը նշեցին իրենց դժգոհությունների, նամակի և նամակի պատասխանի մասին:

Սերգեյ Ումրոյանը նշեց, որ իրենք չեն հանդիսանում Կոմպոզիտորների միության անդամ, սակայն նրա խոսքերով յուրաքանչյուր երիտասարդ կոմպոզիտոր իրավունք ունի ընդգրկվելու այդ միությունում:

«Մենք դիմում ներկայացրել ենք մեկ տարուց ավել, սակայն ոչ մեկ չի ընդունվել դեռ: Ցանկություն ունենք դառնալ այն ժամանակ, երբ մեր բարձրացված հարցերի պատասխանները կստանան նաև մեր ավագ սերնդի ներկայացուցիչները», - նշեց նա:

Երիտասարդ Կոմպոզիտորի խոսքերով, երիտասարդ սերնդի ներկայությունը միությունում նաև պարտադիր է, քանի որ հիմա կոմպոզիտորների միությունը կարիք ունի երիտասարդ սերնդի, այդ պատճառով այնտեղ վատ մթնոլորտ է:

«Մեր նամակում խնդիրն այն է, որ երիտասարդ կոմպոզիտորներն անհանգստանում են այս վիճակից և Կոմպոզիտորների միության աղճատված վիճակից, որն էլ բացասաբար է անդրադառնալու մեր հետագա ճակատագրի վրա: Խնդիրն անմիջականորեն կապված է միության ղեկավարության հետ: Նորմալ չէ, որ կոմպոզիտորների միությունը չի աջակցում երիտասարդ կոմպոզիտորներին», - նշեց նա:

Երիտասարդ կոմպոզիտորները նծշեցին, որ կողմ են բոլոր թեկնածուներին, բացի Ռոբերտ Ամիրխանյանից, քանի որ նա ինքնիշխան է, չի ձևավորում խորհուրդ, ղեկավարում է միանձնյա:
Երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը խոսեց նա Ռոբերտ Ամիրխանյանի պատասխանի մասին, նշելով, որ պատասխանի մեջ վիրավորական արտահայտություններ են արվել:

«Մասնավորապես, հրահրված ենք եղել ինչ-որ մեկի կողմից: Նա մեզ անվանում է նաև թշվառներ», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չեն ցանկանում ստեղծել երիտասարդ Կոմպոզիտորների միություն, մեկ այլ բանախոս Էռնեստ Դուլգարյանը նշեց, որ երկու կոմպոզիտորների միություն չպետք է լինի:

«Մենք ցանկանում ենք այնտեղ ընդգրկվել, քանի որ այնտեղ կան լայն հնարավորություններ մեզ համար, ունի միջոցների և գույք, և բացի դա այն հովանավորվում է կառավարության կողմից և լայն հնարավորություններ է ստեղծում երիտասարդ կոմպոզիտորների հետ», - եզրափակեց նա, հավելելով, որ դժգոհ և զայրացած են Ռոբերտ Ամիրխանյանի պատասխանից և վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ երեկ ամբող մամուլով տարածվել էր Երիտասարդ Կոմպոզիտորների նամակը, որով դժգոհություն էին արտահայտում Կոմպոզիտորների միությունում ստեղծված իրավիճակի, Ռոբերտ Ամիրխանյանի պահվածքի և սխալ ղեկավարման մասին: