Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:

 

Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ:

 

Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով՝ ինքը փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն