Fox News հեռուստաալիքի «The Ingraham Angle» հաղորդման եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդավար Լորա Ինգրեմին անսպասելիորեն ցուցադրել է Օվալաձև կաբինետում թաքցված մի անսովոր առարկա։

Զրույցի ընթացքում Թրամփը մոտեցել է պատուհանին և հետ քաշել վարագույրը՝ ցույց տալով դրա հետևում կանգնեցված ստվարաթղթե պատկերը, որը մարմնավորում է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ Նախագահի խոսքով՝ պատկերը «հայտնվել է բառացիորեն նախօրեին»։


Ինչպես երևում էր կադրում, ստվարաթղթե պատկերը գլխի հատվածում նկատելի վնասվածքներ է ունեցել։ Մեկնաբանելով տեսածը՝ Թրամփն այն անվանել է «շատ զիլ»՝ հավելելով, որ որոշել է պատկերը հաղորդավարին ցույց տալ հենց հարցազրույցի ժամանակ։


Ինգրեմն անսպասելի ցուցադրությանն արձագանքել է զարմանքով, որից հետո զրույցը վերադարձել է արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի քննարկմանը։