ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մեջ տրամաբանության խնդիր կա: Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազինոյում խաղացած լիներ, այդ մասին առաջին հերթին կիմանային Ազգային Անվտանգության Ծառայությունը: Սյսօր կայացած ասուլիսի ընթավքում, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի տված հարցին, նման տեսակետ արտահայտեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, հավելելով, որ պետք է հասկանալ նաև, թե ով է տվյալ հարցը բարձրացնողը:

«ՀՀԿ-ն պետք է դատի տա, քանի որ այստեղ ոչ միայն վիրավորանք է, այլև խորհրդանիշների հարցն է: Ոչ միայն նախագահը պետք է դատի տա, այլև կուսակցությունը», - նշեց նա:
Նրա խոսքերով, հայտարարության համար հայտարարություն տվողը պետք է պատասխան տա, քանի որ բանախոսի խոսքերով, եթե հայտարարություն ես անում, պետք է փատեր ունենաս: «Հայտարարություն անելն ու պատասխան չտալն այդքան հեշտ գործ չէ», - նշեց նա: Ա. Սարգսյանի խոսքերով, այստեղ նաև պետության իմիջի հարցն է:

Անդրադառնալով այն լուրերին, որ Փոստանջյանի հարցն ուղղորդված էր և նա գումարներ է ստացել դրա համար, նա նշեց, որ գումար ստանալը կամ ուղղորդված լինելը պետք է գնանհատեն ուրիշները:

«Ես չեմ ուզում քննարկել մի կնոջ պահվածք, ով չորս երեխաների մայր է: Նրա պահվածքը գնահատելը ես չեմ ցանկանում, կան համապատասխան մարդիկ, որոնք պետք է գնահատեն», - նշեց նա: