Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Իրանի թիրախների ուղղությամբ հարվածների նոր զանգվածային շարք սկսելու մասին։

«ՑԱԽԱԼ-ը զանգվածային հարվածների ալիք է սկսել իրանական վարչակարգի օբյեկտների ուղղությամբ՝ երկրի ողջ տարածքով մեկ»,- նշված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Ըստ տեղեկատվության՝ հարվածները հասցվում են «միաժամանակ մի քանի շրջաններում»։