TF1-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհում լավագույն հարձակվողական զույգերին:
1, Նեյմար- Մեսսի(Բարսելոնա)
Եվրոպական գրանդ ակումբ Բարսելոնան ամառվա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեց բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին:Կարելի է նշել, որ սա այն հարձակվողական դուետն է, որի մասին կարող է երազել յուրաքանչյուր մարզիչ:
2, Քրիշտիանու Ռոնալդու և Գարեթ Բեյլ(Ռեալ Մադրիդ)
Պորտուգալացի և Ուելսցի երկու ֆուտբոլային աստղերի միջև մի քանի միլիոնի տարբերություն կա, սակայն Քրիշտիանու Ռոնալդուն կարողացավ պահպանել իր գերակա դերը խաղադաշտում և ուղարկեց Բեյլին աջ թև: Սակայն Տոտենհեմի նախկին ֆուտբոլիստը առաջին խաղերում հուսադրող է:
3, Ֆրանկ Ռիբերի-Արյեն Ռոբեն(Բավարիա)
Չնայած որ այս երկու աստղերը առօրյա կյանքում ընկերներ չեն, սակայն խաղադաշտում չափացանց արդյունավետ խաղ են ցույց տալիս: Բավարիա նախկին մարզիչ Յուպ Հայնկեսը և այժմ Պեպ Գվարդիոլան հասկացել են, որ այս հարձակվողական զույգը կարող է հաղթահարել յուրաքանչյուր պաշտպանություն:
4, Ուեյն Ռունի-Ռոբին Վան Պերսի(Մանչեսթեր Յունայթեդ)
Երբ Ռոբին Վան Պերսին 2002-ին եկավ Մանչեսթեր Յունայթեդ, կարծես իրականացավ նրա վաղեմի երազանքը խաղալ Ռունիի հետ: Երկու աստղերը Մանչեսթեր Յունայթեդին բերեցին Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Սակայն այս տարի որոշ անհարթություններ առաջացան թիմի ներսում և Ռունին ցանկանում էր լքել այն: Չնայած դրան երկու աստղերն էլ շարունակում են գործել Մանչեստեր Յունայթեդում:
5. Մարիո Բալոտելի-Ստեֆան Էլ Շաարավի(Միլան)
Չնայած որ Միլանը միջոցներ չունի աստեղային ֆուտբոլիստներ գնելու համար, սակայն կարողանում է ֆուտբոլային աշխարհին ցուցադրել հարձակվողական զույգի լավագույներից մեկին՝ ի դեմս Մարիո Բալոտելիի և Ստեֆան Էլ Շաարավի:
6, Լուիս Սուարես-Դանիել Սթարիջ(Լիվերպուլ)
Չնայած Լուիս Սուարեսի շուրջ ծավալված երկար բանակցությունների, որ հնարավոր է լքի Լիվերպուլը, վերջիններս կարողացան իրենց կազմում պահել ուրուգվայցի հարձակվողին, որը Դանիել Ստարիջի հետ միասին հզոր ուժ է ներկայացնում:
7, Ռոբերտ Լևանդովսկի-Հենրիխ Մխիթարյան(Բորուսիա)
Անկասկած այս հարձակվողական զույգը ֆուտբոլային մոլորակում ամենաանհասանելին է: Նրանք թիմին բերում են ամենաշատ միավորները: Չնայած Բորուսիայի հարձակման մեջ պետք է ներառել նաև Մարկո Ռոյսին և Պիեր Էմերիկ Օբամեյանգին:
8. Մեզու Օզիլ-Օլիվե Ժիրու
Արսենալը կարծես Ռոբին Վան Պերսիի կորուստից հետո կորցրել է իր արդյունավետությունը, սակայն թիմի ավագ մարզիչ Արսեն Վենգերին հաջողվեց գտնել Պերսիին հաջող փոխարինում ի դեմ Մեզութ Օզիլի, որի հետ կատարյալ զույգ է կազմում Օլիվիե Ժիրուն:
9. Ժերվիյո-Ֆրանչեսկո Տոտտի
Ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիային կարողացավ Ռոմայի համար լավագույն ցուցանիշը արձանագրել ամբողջ պատմության ընթացքում: Նրան այս հարցում օգնում են թիմի լավագույն հարձակվողական զույգը Տոտիին և Ժերվինյոն:
10. Զլատան Իբրահիմովիչ- Էդիսոն Կավանի
Շատերը մտածում էին, որ Էդիսոն Կավանիի ՊՍԺ տեղափոխումից հետո վեճ կառաջանա վերջինիս և Զլատան Իբրահիմովիչի համար և նրանք չեն կարողանա իրար լավ հասկանալ: Չնայած դրան ֆուտբոլային զույգը կարողացավ խաղադաշտում իրենց խաղում արագորեն լռեցնել բոլորին: Ընդհանրապես Իբրահիմովիչը կատարում է փոխանցողի դերը, իսկ Կավանին եզրափակողի, բայց իհարկե նրանց դիրքերը ֆիքսված չեն: