Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում տեղի էր ունենում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:

Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը նրա աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։

Նաև այսօր առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։