ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության ընթացքում Իրանում վնասվել է առնվազն 9669 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 7943 բնակելի շենք, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բժշկական աշխատողներ և փրկարարներ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը։

«Վերջին հարձակումների հետևանքով վնասվել է 9669 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 7943 բնակելի շենք և 1617 առևտրային շենք։ Վնասվել են 32 բժշկական կենտրոններ, 65 դպրոցներ և 13 Կարմիր մահիկի կենտրոններ, որի հետևանքով զոհվել է 11 բժշկական աշխատող և վիրավորվել են տասնյակ փրկարարներ», – նրա խոսքերն է մեջբերել կառավարության մամուլի ծառայությունը։