Ռուսաստանի Մերձմոսկովյան Շյոլկովո քաղաքում երկրորդ դասարանցի աղջկան բռնաբարելու կասկածանքով թոշակառու է ձերբակալվել:
Ոստիկանությանը դիմել է աղջկա մայրը, ով պատմել է, որ հոկտեմբերի հինգին անհայտ անձը 2005 թվականին ծնված, երկրորդ դասարանցի իր աղջկա նկատմաբ սեռական ոտնձգություններ է կատարել:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում ձերբակալվել և ոստիկանության բաժանմունք է բերվել 1952 թվականին ծնված տեղի բնակիչներից մեկը: Ինչպես հայտնել է Интерфакс-ին իրավապահ մարմինները հետաքննությունը շարունակվում է: