ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Հորմուզի նեղուցից օգուտ քաղող երկրները կարող են ջանքեր գործադրել այն բացելու համար։

Ըստ Թրամփի, եթե մյուս երկրները չարձագանքեն, դա կարող է «շատ վատ հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ապագայի համար»։ Նախկինում նա կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և Մեծ Բրիտանիային միանալ նեղուցը բացելու «համատեղ ջանքերին»։


«Մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր մղոններ հեռու է։ Բայց մենք օգնեցինք նրանց։ Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ։ Որովհետև ես վաղուց եմ ասել, որ մենք կլինենք նրանց կողքին, բայց նրանք չեն լինի մեզ կողքին։ Եվ ես վստահ չեմ, որ նրանք կլինեն այնտեղ», - ասել է Թրամփը։