ԱՄՆ զորքերի դուրսբերումը Պարսից ծոցի երկրների բազաներից Մերձավոր Արևելքում իրավիճակը բարելավելու միակ միջոցն է: Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին:

Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին Թեհրանը բազմիցս զգուշացրել է Պարսից ծոցի միապետությունների ղեկավարներին ԱՄՆ-ի և արևմտյան երկրների երեսպաշտ քաղաքականության մասին: Ամերիկացիներն ու եվրոպացիները անվտանգություն չեն բերել տարածաշրջան, այլ պարզապես շահագործել են Պարսից ծոցի երկրները իրենց նպատակների համար: Հետևաբար, Մերձավոր Արևելքում իրավիճակը բարելավելու միակ միջոցը իսլամական պետությունների միասնությունն է և ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից: