Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը մինչ օրս ԱՄՆ գանձարանին արժեցել է 12 միլիարդ դոլար, մարտի 15-ին հայտարարեց Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։
«Վերջին թիվը, որի մասին ինձ տեղեկացվել է, 12 միլիարդ դոլար էր», - ասաց նա CBS News-ին տված հարցազրույցում։
Հասեթը նաև վստահություն հայտնեց, որ ԱՄՆ վարչակազմն ունի բավարար միջոցներ ռազմական գործողությունները շարունակելու համար։


