Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավատիացրեց, որ իրենց միությունը կկարողանա ապահովել սպառողների պահանջարկը, որը հասնում է 700 հազար ձվի: Նա տեղեկացրեց, որ օգոստոսի վերջին ձվի դիֆիցիտի պատճառով գնի թանկացում էր տեղի ունեցել` 8-10 տոկոսով, իսկ մինչ այդ` գոյացում եղել էր փետրվարին` մոտ 5 տոկոսի չափով: Օգոստոսին, ինչպես հայտնեց Ստեփանյանը, թանկացումները տեղի ունեցան ածանների գլխաքանակի պակասորդի պատճառով: «Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին բնականոն սպառումը ապահովելու համար 708-710 հազար ձվի օրեկան արտադրություն կլինի: Ամանորյա տոների համար 14-15 մլն հատ ձվի արտադրություն կլինի Հայաստանում, քանի որ Ամանորյա տոներին պահանջարկն ավելի շատ է լինում: Մեր ընդհանուր պահանջարկը 80 մլն է, վատթարագույն դեպքում 72 մլն»,- հավելեց Ստեփանյանը: Նրա տեղեկացմամբ` թե ձվի, թե մսի թանկացումները տեղի են ունենում կերերի անընդհատ թանկացումների հետևանքով:

«Մինչև հոկտեմբերի 15-ը պետք է կարողանանք 80 հազար գլուխ ներկրել, որպեսզի նորմալ ձևով դիմավորենք 2014 թվականը: Ածան հավերի գլխաքանակի թարմացման այս պրոցեսը կատարվում է այն նպատակով, որպեսզի տարեց հավերը փոխարինվեն նորերով»,- ասաց Ստեփանյանը` տեղեկացնելով նաև, որ այսօրվա բաց թողնման գինը 60-65 դրամ է, որը սպասարկման կետերը վաճառում են 70-75 դրամով, սակայն տարբերակը մեծ է, ինչն այնքան էլ արդարացի չէ: Մենք վաճառքից ակնկալում ենք 5-6 դրամ:

Թռչնաբույծների միության նախագահը նաև տեղեկացրեց, որ 1 ձվի ինքնարժեքը` իր բոլոր ծախսերով 54 դրամ է, իսկ հոկտեմբերից ձվի գինը կնվազի:

«Քանի որ մենք ինքնաբավ չենք, հետևաբար արտահանում չենք կատարում, ի տարբերույթյուն 2009 թվականի, երբ յուրաքանչյուր շնչի համար 170-ի փոխարեն, 200 ավելի ձու էինք արտադրում: Այս պահի դրությամբ մենք 58 մլն դոլար արտահանում ենք, որպեսզի կեր ներկրենք Հայաստան: Եվ վերջերս կարևոր իրադարձություն եղավ` 14 հազար հաւմ: անմշակ հողատարածք ցանքատարածքի տեղ ենք օգտագործում: Հավի մսի 26 տոկոսն է միայն տեղական, մյուս մասը մենք ներկրում ենք, թվերով այն կազմում է 8800 տոննա միս, մասնավորների հետ միասին 10 հազարից ոչ ավել»,- հավելեց Ստեփանյանը` նշելով նաև, որ եթե Նոր տարուն դիֆիցիտ լինի, ներկրման ողջ գործընթացով զբաղվելու են հենց իրենք, ողջ պատասխանատվությունն իրենք են կրելու, և ներկրումը կատարվելու է բոլոր չափորոշիչների համապատասխան: