Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մոհսեն Ռեզային նշանակվել է ռազմական խորհրդական՝ Գերագույն առաջնորդ և գերագույն գլխավոր հրամանատար Մոջթաբա Խամենեիի հրամանով », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշանակվելուց առաջ Ռեզային Իրանի բարձրագույն խորհրդատվական մարմնի ՝ Նպատակահարմարության խորհրդի անդամ էր, ինչպես նաև ղեկավարում էր ԻՀՊԿ-ն։


