Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։
«Մեսին միշտ կապված կլինի «Բարսելոնայի» հետ այնպես, ինչպես ինքը կամենա: Մեր ակումբի դռները բաց են նրա առջեւ, եթե նա ցանկանա օգնել մեր թիմին զարգանալ եւ ամրապնդվել», - Լապորտայի խոսքերը մեջբերում է TV3-ը։
38-ամյա Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2000-2021 թվականները:
Լապորտան երրորդ անգամ է վերընտրվել նախագահի պաշտոնում եւ ակումբը կղեկավարի մինչեւ 2031 թվական։


