Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում հրադադարի և չի հավատում դրան, այլ ցանկանում է պատերազմի ավարտ։
«Մենք չենք ձգտում հրադադարի, քանի որ չենք ուզում, որ այս սցենարը ժամանակի ընթացքում կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ամբողջությամբ և ընդմիշտ ավարտվի… Մենք չենք հավատում հրադադարին, մենք հավատում ենք պատերազմի ավարտին», – ասել է Արաղչին «Ալ Ջազիրա» -ին տված հարցազրույցում։


