ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի օգնության կարիք չունի, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ չեն ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը։ Սա այն դեպքում, որ գրեթե բոլոր երկրները համաձայն են մեր գործողությունների հետ, և որ Իրանին երբեք, ոչ մի դեպքում չպետք է թույլատրվի միջուկային զենք ունենալ։ Այնուամենայնիվ, ես չեմ զարմանում նրանց գործողություններից, քանի որ ես միշտ ՆԱՏՕ-ն՝ մի կազմակերպություն, որտեղ մենք տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում հենց այս երկրների պաշտպանության համար, համարել եմ միակողմանի փողոց։ Մենք պաշտպանում ենք նրանց, և նրանք ոչինչ չեն անում մեզ համար, հատկապես դժվարին ժամանակներում։


Բարեբախտաբար, մենք ոչնչացրել ենք Իրանի ռազմական կարողությունները. նրանց նավատորմը վերացել է, նրանց օդուժը ոչնչացված է, նրանց օդային պաշտպանությունը և ռադարները վերացել են, և, թերևս ամենակարևորը, նրանց առաջնորդները գրեթե բոլոր մակարդակներում վերացվել են և այլևս երբեք չեն սպառնա մեզ, մեր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին կամ աշխարհին։ Քանի որ մենք հասել ենք նման ռազմական հաջողությունների, մեզ այլևս «պետք չէ» կամ չենք ուզում օգնություն ՆԱՏՕ-ի երկրներից։ Մենք երբեք դրա կարիքը չենք զգացել։ Նույնը վերաբերում է նաև Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։ Իրականում, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ նախագահ, ես հայտարարում եմ. «ՄԵԶ ՈՉ ՄԵԿԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ», – գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։