Եվրամիության առաջնորդները պատրաստել են ռուսական նավթի ամբողջական արգելքի մասին որոշումը, որը ցանկանում են հրապարակել ապրիլի 15-ին՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից երեք օր անց: Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Վիկտոր Օրբանի գլխավորած երկրի կառավարությունը հույս ունի հաղթանակ տանել ընտրություններում և շարունակել պայքարը Բրյուսելի այս ծրագրի դեմ։
«Եվրամիությունը պատրաստել է ռուսական նավթի ամբողջական արգելքի մասին որոշումը և մտադիր է այն հրապարակել ապրիլի 15-ին՝ Հունգարիայի ընտրություններից երեք օր անց»,- ասել է Սիյարտոն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում Հունգարիայի առևտրաարդյունաբերական պալատի համաժողովի ժամանակ։
«Եթե Հունգարիային արգելեն էժան նավթ գնել, ապա երկրի էներգամատակարարումը կթանկանա։ Հետևաբար, մենք պատրաստ ենք պայքարել։ Եվ եթե մենք հաղթենք ապրիլի 12-ին, ապա ապրիլի 15-ից պայքար կմղենք Եվրամիության դեմ, որպեսզի Հունգարիային չարգելեն գնել էժան ռուսական նավթ»,- ասել է Սիյարտոն:


