Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Շվեդիայի համար «ամենամեծ սպառնալիքներն են»։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Շվեդիայի անվտանգության ծառայությունը (SAPO)՝ երկրի առջև ծառացած վտանգների վերաբերյալ իր տարեկան զեկույցում, հաղորդում է Reuters-ը։
Վերջին տարիներին անվտանգության ոստիկանությունը զգուշացրել է Ռուսաստանից բխոց սպառնալիքների աճի մասին։ Վերջինս ավելի ու ավելի հաճախ է դիմում վտանգավոր քայլերի՝ Ուկրաինայում ընթացող պատերազմին աջակցելու համար և ապակայունացնող հիբրիդային հարձակումներ է իրականացնում ողջ Եվրոպայում։
Իրանը երկար ժամանակ նույնպես «լուրջ սպառնալիք» է համարվել և իշխանություններն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե ինչպես են Շվեդիայի հանցավոր ցանցերը, որոնք վերջին տասնամյակի ընթացքում պայքարում էին «ավազակախմբային հանցագործությունների ալիքի դեմ, օգտագործվել պետական կառույցների կողմից բռնի գործողություններ իրականացնելու համար»։
«Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը և Իրանի ձեռնարկած հակաքայլերը մեծացրել են Շվեդիայում ամերիկյան, իսրայելական և հրեական օբյեկտների նկատմամբ սպառնալիքը»,- ասված է անվտանգության ծառայության ղեկավար Շարլոտա ֆոն Էսսենի զեկույցում։


