Իրանական բանակը հայտարարել է, որ իր հրթիռներն ստիպել են ԱՄՆ ռազմածովային ուժերի «Abraham Lincoln» ավիակրին նահանջել տարածաշրջանից, հայտնում է «Tasnim»-ը։

Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ նա հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ-ին՝ «ի պատասխան հակառակորդի չարագործ հանցագործությունների»։


Մանրամասնվում է, որ «ափ-ծով» դասի հզոր հրթիռների արձակումը հանգեցրել է «Abraham Lincoln» ավիակրի հարձակման հետմղմանը և ստիպել ամերիկյան ավիակրին լքել տարածաշրջանը։