Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը դիմել է նման խնդրանքով։


Նրա խոսքով՝ նման դիմումի անհրաժեշտություն չկա, քանի որ եթե Հայաստանը տեսնի, որ հումանիտար բնույթի օգնություն ցուցաբերելու կարիք կա, ապա ինքը քայլեր կձեռնարկի։