Գազա քաղաքի Զեյթուն թաղամասին իսրայելական անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածի հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազային հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ստացել ծանր վիրավորում։


Սա տեղի է ունենում Իրանի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին զուգահեռ, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատերազմ է մղում «Հեզբոլլահ» շարժման դեմ։