Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» երկու գոլ խփելու շնորհիվ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում։


«Բարսելոնան» «Նյուքասլ Յունայթեդին» հաղթել էր 7:2 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Լեւանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դուբլի ավագագույն հեղինակ։ Նա աչքի է ընկել 37 տարեկան եւ 209 օրականում, հաղորդում է Squawka-ն։

Լեւանդովսկին գերազանցել է «Միլանի» նախկին խաղացող, իտալացի Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, որը գրանցվել էր 2010 թվականին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Ինձագին դուբլի հեղինակ էր դարձել 37 տարեկան եւ 86 օրականում։

Լեւանդովսկին նաեւ ավագագույն ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։