Սաուդյան Արաբիայում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Pars Today-ը։

«Պայթյունները կրկին ցնցել են Սաուդյան Արաբիան», - նշում է պարբերականը։

Նշենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ էր հասցնել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Կատարի էներգետիկ օբյեկտներին՝ «Հարավային Փարս» գազի հանքավայրի օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածից հետո։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։