Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել երկրորդ նավթավերամշակման գործարանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է Քուվեյթի նավթային կորպորացիան:

Ընկերությունը հայտարարել է, որ անօդաչուն հարվածել է երկրի հարավում գտնվող Մինա Աբդուլլա նավթավերամշակման գործարանի գործող բլոկներից մեկին, հաղորդում է Al Jazeera-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ աշխատողների անվտանգությունն ու օբյեկտի պահպանությունն ապահովելու համար։

 

Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել նաև Քուվեյթի Մինա ալ-Ահմադի նավթավերամշակման գործարանում՝ անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։