Չինաստանը դասեր է քաղում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմից, գրում է Bloomberg-ը։
Իրավիճակին ծանոթ արևմտյան պաշտոնյաների փոխանցմամբ՝ չինացի զինվորականներն ուսումնասիրում են Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած պատերազմը և փորձում են այնպիսի դասեր քաղել, որոնք կարող են օգտակար լինել իրենց կողմից նախաձեռնվող ցանկացած ապագա հակամարտության ժամանակ։ Չինաստանը մանրակրկիտ վերլուծում է ԱՄՆ-ի հարձակողական հնարավորությունները, քանի որ տեսնում է, թե ինչպես է փոխվում Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը։
Պեկինն ուշադիր հետևել է Իրանում ամերիկյան զինվորականների գործողություններին և չափազանց արժեքավոր տեղեկություններ ստացել, որոնք նա գրեթե հաստատ հաշվի կառնի Թայվանի շուրջ ցանկացած հնարավոր հակամարտության իր ծրագրերում, հայտարարել են պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
Նշենք, որ Հայաստանը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և պաշտոնապես ճանաչում է Թայվանը որպես Չինաստանի անբաժանելի մաս։


