Սաուդյան Արաբիայում տեղակայված հունական «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ խոցել են իրանական բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնել են Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Սպառնալիքի ահազանգից հետո Սաուդյան Արաբիայում գտնվող հունական ուժերը ակտիվացրել են համակարգերը և արձակել երկու հրթիռ՝ թիրախը ոչնչացնելու համար։


Այս գործողությունը իրականացվել է միջազգային «Ինտեգրված օդային և հրթիռային պաշտպանության» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է աջակցել Սաուդյան Արաբիայի օդային պաշտպանությանը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յանբու քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռը նույնպես որսացվել է։ Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ է գտնվում Aramco-Exxon նավթավերամշակման գործարանը և ավարտվում է նավթի արտահանման այլընտրանքային խողովակաշարը։ Հարձակումների հետևանքները, ըստ աղբյուրների, եղել են նվազագույն։