Օրերս Ջենիֆեր Լոպեսը փայլեց վաշինգտոնյան հանդիսավոր ընդունելությանը, որտեղ անց էր կացվում ավանդական ազգային ընթրիքը: Այս մասին հայտնում է paparazzi.ru-ն:

Ինչպես հոլիվուդյան շատ աստղեր, Ջեյլոն զբաղվում է բարեգործություններով և հանդիսանում է մարդու իրավունքների համար պայքարող: Իր հենց այս գործունեության համար արժանացել է հատուկ մրցանակի:

Լոպեսը արժանի կերպով է նախապատրաստվել այս իրադարձությանը և ներկաներին է ներկայացել սեքսուալ շրջազգեստով:

 

Աքսեսուարներին փոխարինել է Swarovski կլատչը, ինչպես նաև մեր օրում Հոլիվուդում շատ նորաձև Neil Lane տոնական զարդերը:

 

Մրցանակ շնորհելով Ջենիֆեր Լոպեսին` կազմակերպիչները նշել են, որ ընտրել են նրան իր բարեգործական գործունեությունների, սրտացավության և նրա` հրապարակային ելույթների` ի պաշտպանություն անձի իրավունքների: Բայց ելույթ ունեցողը միաժամանակ անդրադարձել է Ջեյ Լոյի գեղեցիկ արտաքինին: Այդ երեկո դա իսկապես չնկատել հնարավոր չէր: