Իսրայելի պաշտպանության ուժերը հինգշաբթի օրը հայտարարել են, որ հարձակվել են Կասպից ծովում գտնվող իրանական ռազմանավերի և ենթակառուցվածքների վրա։
«Չորեքշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Կասպից ծովում Իրանի ռազմածովային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին: Հարվածներ են հասցվել նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, որտեղ տեղակայվում են տասնյակ ռազմանավեր, այդ թվում՝ հրթիռային նավեր և պարեկային նավակներ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։


