Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և նրա դուստրը՝ Կիմ Չժու-էեն, զորավարժությունների ժամանակ վարել են Հյուսիսային Կորեայի նորագույն գլխավոր մարտական տանկը։ Լուսանկարները հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Մարտի 19-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը այցելել է Կորեայի ժողովրդական բանակի մայրաքաղաքային պաշտպանության կորպուսի վարժական բազա։ Այնտեղ նա դիտել է հետևակի և տանկային ստորաբաժանումների համատեղ հարձակմանը մասնակցող մարտավարական զորավարժությունները և կրկին ծանոթացել նոր տանկի մարտական բնութագրերին։
Ըստ Կիմ Չեն Ընի՝ այս տանկը յոթ տարվա մշակման արդյունք է։ «Ես վստահ եմ, որ աշխարհում չկա որևէ զրահապատ մեքենա, որն ունենա այս տանկի նման հզոր ինքնապաշտպանության հնարավորություն», - ընդգծել է նա։


