ԱՄՆ գործողությունը Իրանի դեմ նախադեպ է ստեղծում, որը կոչնչացնի համաշխարհային իրավական նորմերը: Այս մասին մարտի 20-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը X սոցիալական մեդիա հարթակում:
«ԱՄՆ ագրեսիան Իրանի դեմ և նահատակ առաջնորդի սպանությունը նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, որոնք կոչնչացնեն համաշխարհային իրավական նորմերը: Եթե աշխարհը չկանգնի անսասան, նրա բոցը շատերին կուլ կտա», - հայտարարել է նա:
Պեզեշքիանը հավելել է, որ «կրակի բոցը շատերին կուլ կտա», եթե միջազգային հանրությունը վճռականորեն չհակադրվի սրացմանը:


