Իրանը անօդաչու թռչող սարքի միջոցով հերթական հարվածն է հասցրել Բեն-Գուրիոն օդանավակայանում գտնվող իսրայելական վառելիք լցարկող օդանավերին եւ Իսրայելի ազգային անվտանգության նախարարության Երուսաղեմում գտնվող շենքերին, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։


«Այսօր առավոտյան անօդաչուների լայնածավալ գրոհ է իրականացվել սիոնիստական ​​ռեժիմի ռազմավարական վառելիքի լցարկողների տեղակայման դեմ Բեն-Գուրիոն օդանավակայանում, սիոնիստական ​​թշնամու ներքին անվտանգության նախարարության վրա՝ օկուպացված Երուսաղեմում եւ Թել Ավիվում գտնվող 13-րդ հեռուստաալիքի վրա»,- նշվել է Իրանի պետական ​​ռադիոհեռուստաընկերույթան հայտարարության մեջ։