Իրանի Կարմիր մահիկի ընկերության անդամները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում Թեհրանի վրա հասցված վերջին օդային հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Press TV-ն։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ վերջին հարվածի հետևանքով Իրանի մայրաքաղաքում բնակելի շենք է վնասվել։


Այս պահին զոհերի կամ ավերածությունների չափերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ պայթյուններ են որոտացել Թեհրանի մի քանի շրջաններում, այդ թվում նաև Ազադի աշտարակի հարևանությմաբ գտնվող Էքբատանում։

Իր հերթին Mehr լրատվական գործակալությունը, հղում անելով Գիլան նահանգի վարչակազմի ներկայացուցչին, հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Դաստակ գյուղի բնակելի թաղամասին հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել:

Հաղորդվում է նաև, որ արկի պայթյունից գյուղում մի քանի տուն է վնասվել: