ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։
Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մոտրիպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Սիրում եմ բոլորիդ»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը բղավում է 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։
Վարչապետը բարձր տոնով և մատ թափ տալով հայտարարել էր՝ «թող նրանք, ովքեր փախել են, չփորձեն ասել, թե ես եմ Ղարաբաղը հանձնել»։ Նա կոչ էր արել հրաժարվել թափառող ոգուց՝ կնոջն ասելով, որ իր երեխան ապրելու է Հայաստանում։ Կինն էլ արձագանքել էր. «Մենք թույլ չենք տա մեզ զրկել Արցախ վերադառնալու հույսից»։ Խոսակցության բովանդակությունը արագ տարածվել էր հասարակության մեջ և բուռն քննարկումների տեղիք տվել։


