Իրանը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև «բոլոր պատժամիջոցները» չվերացվեն, ասվում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաիի հայտարարության մեջ։


«Պատերազմը կշարունակվի մինչև Իրանին լիովին փոխհատուցում չտրվի և բոլոր տնտեսական պատժամիջոցները չչեղարկվեն։

Մենք նաև պահանջում ենք միջազգային երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ. սա մեր երկրի ժողովրդի, Գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», – ընդգծել է Ռեզաին, ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։