Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական նավթի ներմուծման մշտական արգելքի իր առաջարկը, հաղորդում է Euronews-ը։
Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակում է անկայուն կերպով ազդել էներգետիկ շուկայի վրա՝ պահպանելով Brent նավթի գինը մեկ բարելի համար 100 դոլարից բարձր։ Խորհրդային դարաշրջանի «Դրուժբա» խողովակաշարի շուրջ Հունգարիայի և Սլովակիայի (առ այսօր ռուսական նավթ գնող ԵՄ երկու անդամ պետությունների) հետ լարված լարված առճակատման մասին ևս չի կարելի մոռանալ։
REPowerEU-ի ճանապարհային քարտեզի մաս կազմող օրինագիծը սկզբնապես նախատեսված էր ներկայացնել ապրիլի 15-ին, սակայն այս միջոցառումն այժմ հանվել է օրացույցից։
«Ես չեմ կարող նոր ամսաթիվ նշել,- երեքշաբթի հայտարարել է հանձնաժողովի էներգետիկայի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։ -Ես կարող եմ միայն ձեզ վստահեցնել, որ մենք դեռևս մտադիր ենք ներկայացնել այդ առաջարկը»։
Հետաձգումը պայմանավորված էր Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածներով, որոնք խաթարեցին էներգետիկ շուկաները և հանգեցրին Հորմուզի նեղուցի շրջափակման՝ կենսականորեն կարևոր զարկերակ, որի միջոցով ամեն օր տեղափոխվում էր աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մեկ հինգերորդը։
Ընդ որում, Եվրահանձնաժողովը պնդում է, որ ժամկետների փոփոխությունը չի նշանակում քաղաքականության փոփոխություն. «Առաջարկ կարվի»,- պարզաբանել է Իտկոնենը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերը մեջբերելով՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ռուսական բրածո վառելիքին վերադառնալը «ռազմավարական սխալ» կլինի:


