Ես հասկանում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են համաշխարհային տնտեսության վրա, բայց դրանում մենք մեղավոր չենք։ Դուք մտահոգված եք նավթի կամ սննդամթերքի գներով, իսկ մենք մտահոգված ենք մեր քաղաքացիների կյանքով: Այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այսպես է նա մեկնաբանել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։


Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն իրենց հարվածներով դաժանաբար սպանում են իրանցի ժողովրդին։

«Միայն փետրվարի 28-ին իրականացված մեկ հարվածի հետևանքով Մինաբ քաղաքում ավելի քան 170 անմեղ երեխա է սպանվել։ Հետևաբար՝ մենք պաշտպանվում ենք։ Համաշխարհային տնտեսության համար նման հետևանքներն ուղղակիորեն պայմանավորված են այն անխոհեմ ու անօրինական պատերազմով, որը Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սանձազերծել են Իրանի և ողջ տարածաշրջանի դեմ»,— ասել է Բաղային։


Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն «դավաճանել է միջնորդության ինստիտուտին»։