Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելս-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան Վրաստանից: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը: