Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազան կրկին հարձակման է ենթարկվել։
Աղբյուրները հայտնում են, որ լսվել են մի քանի պայթյուններ։
Սաուդյան Արաբիան նույնպես ցնցվել է։ Նոր հարձակումների թիրախում ամերիկյան օբյեկտներն են եղել։
Ավելին, մի շարք պայթյուններ են տեղի ունեցել ԱՄԷ-ում գտնվող բազայում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորներ։


