Ռուսաստանը սկսել է Իրանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել։

Ինչպես հայտնել են The Financial Times-ի երկու աղբյուրները, հակամարտության սկսվելուց ընդամենը մի քանի օր անց՝ իրանցի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են քննարկել անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը։


Անվտանգության ծառայությունների աշխատակիցները կարծում են, որ Իրանին մատակարարվում են «Գերան-2» (Geran-2) և «Շահեդ-136» (Shahed-136) կամիկաձե անօդաչու սարքեր, որոնք ստեղծվել են Թեհրանի կողմից մշակված «Շահեդ» անօդաչուների հիման վրա, որոնք Ռուսաստանը նախկինում օգտագործել էր Ուկրաինայում:

«Ռուսները զգալիորեն կատարելագործել են «Շահեդ» ԱԹՍ-ները, այդ թվում՝ արդիականացրել են շարժիչները, նավիգացիոն համակարգերը և խոցման դեմ պաշտպանության համակարգերը։ Այս համակարգերը գերազանցում են նրանց, որոնք Իրանն արտադրում էր երկրի ներսում», - հայտարարել է ռուս-իրանական հարաբերությունների հետազոտող, Sciences Po համալսարանի պրոֆեսոր Նիկոլ Գրաևսկին։

Զինամթերքի մատակարարումները սկսվել են երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին կարևորագույն արբանյակային և հետախուզական տվյալներ է տրամադրել, որոնք օգնում են նրան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերին, հայտնում է The Telegraph-ը։