Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը փոխանակվել են նվերներով. հայտնում է Times.by-ը:
Նրանք մարտի 26-ին բանակցություններ են անցկացրել և ստորագրել բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիր։
ԿԺԴՀ առաջնորդը Բելառուսի նախագահին որպես նվեր է հանձնել թուր և այդ երկրին բնորոշ ավանդական ոճով պատրաստված մեծ սկահակ, որի ձևավորման մեջ օգտագործվել են բազմաթիվ տեսակի խեցիներ և պատկերված է Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմանկարը, ինչպես նաև հուշանվերային ոսկե մետաղադրամ։
Բելառուսի նախագահը Կիմ Չեն Ընին է հանձնել հատուկ հուշանվերային մետաղադրամ՝ կապույտ թավշյա տուփով։
Լուկաշենկոն իր կորեացի գործընկերոջը հայտնել է, որ Բելառուսում սկսել են սեփական հրաձգային զենքեր արտադրել։
Կիմ Չեն Ընը ձեռքն է վերցրել ինքնաձիգը և ստուգել ձգանը։ Լուկաշենկոն գովել է նրան՝ հրաձգային զենքին տիրապետելու հմտությունների համար։
«Ամեն դեպքում, եթե թշնամիներ հայտնվեն»,- այսպես է նա բացատրել նման նվերի առկայությունը։


