Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի հայտարարությամբ՝ Իրանի հարվածներից հետո Պարսից ծոցի նավթավերամշակման հզորությունների 30–40%-ը վնասվել է, ինչի հետևանքով համաշխարհային շուկայում օրական շուրջ 11 մլն բարելի պակաս է առաջացել։ Վերականգնումը կարող է տևել մինչև 3 տարի։


Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իտալիան փորձում է ավելացնել գազի մատակարարումները Ալժիրից՝ փոխարինելով Կատարից կորցրած LNG-ն, իսկ Մեծ Բրիտանիան և Գերմանիան արագացնում են անցումը կանաչ էներգիայի։

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ կառույցը պատրաստ է պայքարել պատերազմի հետևանքով առաջացած գնաճային ճնշումների դեմ։