Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար
ենթարկվել է վարչական պատասխանատվության:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նշված ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում մեքենան վարում էր առանց ամրագոտու, ընթացքում էլ խոսում էր հեռախոսով:

 

Ըստ ֆոտորագրողի տեղեկությունների՝ Տ. Կարապետյանը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին է և երևի վստահ լինելով, որ «պապան» ամեն տեղ կարող է հարց լուծել այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունում, իրեն համարելով արտոնյալ, ճեմում էր նման ձևով, սակայն երիտասարդը մի բան հաշվի չէր առել, որ ճանապարհային ոստիկանությունը առաջվա նման չի. ով և ինչ «կալիբրի» ուզում ես լինես՝ խախտեցիր երթևեկության կանոնները, պարելու ես ճանապարհային ոստիկանի սուլիչի տակ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի